Սումագալի եւ Գալաչիկ մահմեդական գյուղերի միջեւ խոշտանգված դիակ թողած մարդասպանը ձերբակալվել է։ 1news.az գործակալության հաղորդմամբ, դիակը գյուղերի արանքում հայտանաբերվել է օգոստոսի  2–ին։ Իրավապահ մարմինները պարզել են սպանվածի ինքությունը։ Նա Սումագալի բնակիչ, 1959 թվականին ծնված Էլդար Գայտագովն է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 120/1 հոդվածով։
Համատեղ օպերատիվ հետախուզական աշխատանքներից հետո ձերբակալվել է սպանության մեջ կասկածվող, Սումագալիում ծնված, սակայն Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող 39 ամյա Հիմքեթ Միրզոեւը։ Նա խոստովանել է իր մեղքը։

Ըստ ձերբակալվածի ցուցմունքների՝  օգոստոսի 1-ին 18։30-ին նա Գայտագովի հետ միասին իջել է Հեյչայ գետի ափը, որտեղ նախաճաշել են ու դրանից հետո նրանց միջեւ բախում է եղել։ Դեպի տուն հետադարձ ճանապարհին, Միրզոեւը գետնից վերցրել է քարը եւ մի քանի հարված հասցրել Գայտագովի գլխին։ Հասկանալով, որ իր բարեկամը մահացել է, Միրզոեւը շտապել է հեռանալ հանցագործության վայրից։