Առնվազն 9 մարդ սպանվել է, երբ պահեստի աշխատակիցը կրակահերթ էր արձակել գործընկերների վրա, ապա ինքնասպանություն գործել: Միջադեպը տեղի էր ունեցել ԱՄՆ Քոնեքթիքութ նահանգի Հարթֆորդ քաղաքից 16 կմ հեռավորության վրա:
Օմար Թորնթոնն աշխատում էր այդ պահեստում արդեն երկու տարի, եւ ղեկավարության ու ընկերների խոսքով, առանձնակի կարգապահությամբ աչքի չէր ընկնում: Երբ նա իմացել է, որ իրեն հեռացնում են աշխատանքից, մեքենայից վերցրել է հրազենն ու սկսել առանց մտածելու կրակոցներ արձակել: Այդ ժամանակ հերթափոխ է եղել, եւ շենքում մոտ 70 մարդ է եղել:
Հրաձգությունից հետո պահեստում հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է արագ հանգցնել: Հարթֆորդի ոստիկանության լեյտենանտ Պոլ Վանսը հայտնել է, թե իրավունք չունի ասել սպանվածների անունները, քանի այդ մասին չեն հայտնել նրանց ընտանիքներին: Վիրավորներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:




























