Forbes ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող ամերիկյան կինոդերասանուհիների վարկանիշային ցուցակը: Ցուցակը գլխավորում է Սանդրա Բալոքը, ով կարողացել է վաստակել տարեկան 56 մլն դոլար:

Պարբերականը նշում է, որ Բալոքն իր կարիերայի ընթացքում առաջին «Օսկարը» նվաճել է «Հակառակ կողմը» ֆիլմում «լավագույն կանացի դերի համար»: Սակայն նրա ուրախությունը մթագնել է ամուսնու հետ բաժանումը, ով դավաճանել է Բալոքին: Նա դարձել է միայնակ մայր` որդեգրած երեխան գրկին:

Բալոքից հետո ցուցակում է Ռիզ Ուիզերսփունը: Չնայած 2008-ից ի վեր նա չէր երեւում էկրաններին, սակայն Ռիզը կարողացել է վաստակել 32 մլն դոլար: Նրանից մի փոքր քիչ է վաստակել Քեմերոն Դիասը: Լավագույն հնգյակում են են նաեւ Ջենիֆեր Էրիստոնը (27 մլ դոլար) եւ Սարա Ջեսիկա Փարքերը (25 մլն դոլար):