Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ին՝ խնդրելով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել նաեւ լրացուցիչ կետ՝ «ՄԱԿ-ի եւ ՀԱՊԿ-ի միջեւ համագործակցության մասին» վերտառությամբ: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի նամակում:

Այդ նամակը ՄԱԿ գլխավոր քարտուղարին է ուղարկվել է ՀԱՊԿ մյուս երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղըրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի մշտական ներկայացուցիչների անունից: «Միջազգային հարաբերությունների զարգացման ներկա փուլում ուժեղանում է թփոխկապվածությունը, մեծանում պետությունների տարածքաշրջանային, ենթատարածաշրջանային միավորումների քաղաքական կշիռը»,- ասված է փաստաթղթում:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նամակում նաեւ նշվում է համագործակցության ու փոխգործակցության ավելի արդյունավետ մակարդակի հասնելու համար ՀԱՊԿ-ն եւ ՄԱԿ-ը պետք է ավելի լուրջ գործակցեն: Այդ կապակցությամբ ՀԱՊԿ անդամներն առաջարկում են ընդունել ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւ: