Լեհաստանի Շեցին քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ բռնցքամարտիկ, 64 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկի նկատմամբ:

Մարգարյանը հաջողությամբ հաղթահարել է նախնական փուլի արգելքը, ու 1/8-րդ եզրափակիչում 8:1 հաշվով ջախջախել է ադրբեջանցի Տեմերլան Աբդուլաեւին: «Armpsort.am» կայքի փոխանցմամբ՝ Վլադիմիրը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցն է լինելու Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արայիկ Մարությանը:

Քառորդ եզրափակիչում է հայտնվել նաեւ 51 կգ քաշային Կարեն Այլազյանը, ով 1/8-րդ եզրափակիչում 4:1 հաշվով առավելության է հասել իտալացի Ալեսանդրո Ցուբեդուի նկատմամբ:

Ցավոք, 75 կգ քաշայինների պայքարում Գոռ Արիստակեսյանը չկարողացավ դիմադրություն ցույց տալ Ուկրաինայի ներկայացուցիչ Վլադիսլավ Վոյտալյուկին եւ դուրս մնաց հետագա պայքարից: