Petrobras բրազիլական նավթային պետական կորպորացիայի նախկին թոփ-մենեջեր Նեսթոր Սերվերը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման եւ 543 հազար բրազիլական ռեալ տուգանքի՝ փողերի լվացման համար:
Քննության տվյալներով, Սերվերը, որը ընկերությունը լքել է 2014-ին, այլ թոփ-մենեջերների հետ միասին մատակարարներից «ատկատների» ստացման սխեմա է կազմակերպել: Այնուհետեւ նա կեղծ իրավաբանական անձ է ստեղծել Ուրուգվայում, որպեսզի հանցավոր ճանապարհով ստանա այդ գումարները եւ թանկարժեք բնակարան գնի Ռիո Դե Ժանեյրոյի էլիտար թաղամասում:
Բրազիլիայի գործող նախագահ Դիլմա Ռուսեֆը 2003-2010 թվականներին եղել է նավթային հսկայի տնօրենների խորհրդի նախագահը, սակայն նա պնդում է, որ ոչինչ չի իմացել հանցավոր սխեմաների մասին:





























