Սեւ ծովի չեզոք ջրերում օգոստոսի 16-ին վրաց սահմանապահների կողմից կալանվել է թուրքական «BUKET» լցանավը, որի անձնակազմը բաղկացած է Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքացիներից։ Այս մասին հայտնել է «Աբխազական նավագնացություն» պետական ընկերության գլխավոր տնօրեն Զաուր Արձինբան։

Վրացական սահմանապահ ոստիկանության տվյալների համաձայն, Պանամայի դրոշի ներքո լողացող նավը կալանվել է «Վրաստանի պետական սահմանը ապօրինի կերպով բազմիցս հատելու եւ նավագնացության կանոնները խախտելով Աբխազիայի տարածք մուտք գործելու» պատճառով։

Լցանավը, որի անձնակազմը բաղկացած է 17 մարդուց, որոնցից 13-ը Թուրքիայի քաղաքացիներ են, իսկ 4-ը՝ Ադրբեջանի, կալանվել եւ ուղեկցվել է Փոթի հավահանգստի ծովային պահպանության հենակայան։