Այսօր կայանալու է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի աշխատանքային հանդիպումը: Հանդիպման ընթացքում նախագահները քննարկելու են «տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության առկա մեծ ներուժը», ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է Կրեմլի իր աղբյուրը:

Երկու երկրների նախագահները հանդիպելու են Սոչիում: Կայանալիք հանդիպումը «կանցնի ոչ պաշտոնական մթնոլորտում» եւ թույլ կտա երկու երկրների ղեկավարներին մտքեր փոխանակել` ռուս-իսրայելական հարաբերությունների բոլոր ուղղությունների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ սա Պերեսի առաջին այցն է Ռուսաստան` Իսրայելի նախագահի կարգավիճակում: Վերջին անգամ Շիմոն Պերեսը Ռուսաստան է այցելել 2001 թվականին: