Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի սեքս-երեւակայության հերթական «զոհը» դիմել է Հռոմի դատախազություն:

Մարմնավաճառուհի, 38-ամյա Մարիա Թերեզա Դե Նիկոլոն, ով հայտնի է որպես «Տերրի», պատմել է, որ նախորդ տարի ինքը եւ իր 2 «գործընկերուհիները» 73-ամյա Բեռլուսկոնիի հետ գտնվել են նույն անկողնում: Հաղորդում է NEWSru Israel-ը:

Դրանից մի քանի ժամ առաջ, Բարի քաղաքի բնակիչ Տերրիին է զանգել բիզնեսմեն Ջանպաոլո Տարանտինին եւ հրավիրել է նրան Բեռլուսկոնիի տանը կայանալիք երեկույթին, գրում է իտալական La Repubblica թերթը:

Տերրիի խոսքով, սկզբում ինքը մտածել է, թե դա կատակ է, սակայն Տարանտինին հրահանգել է սեքսուալ հանդերձներ հագնել եւ պատրաստվել կես ժամից Բարիից Հռոմ թռչելու: Ներկայումս Ջանպաոլո Տարանտինիի դեմ պաշտոնական հետաքննություն է տարվում:

Երեկույթին մասնակցել 15 աղջիկ, որոնցից երեքի հետ վարչապետն առանձնացել է: Առավոտյան Բեռլուսկոնին Տերրիին է տվել 1000 դոլար եւ թանկարժեք նվեր է արել:

Բեռլուսկոնին առաջին անգամ չէ, որ հայտնվում է  նման սկանդալում: Տեղեկություններ կան, որ երեկույթներից մեկի ժամանակ նա միանգամից 20 աղջկա է շոյել: Ինքը՝ Բեռլուսկոնին հայտարարել է, թե երբեք գումար չի տվել մարմնավաճառներին՝ հայտարարելով. «Իմ շուրջն այդքան գեղեցիկ կանայք կան, իսկ ես սուրբ չեմ»: