Ֆիլիպինների հարավում, ոստիկանական բաժանմունքի մոտ երկու պայթյուն է որոտացել, որի հետեւանքով առնվազն 15 մարդ է մահացել:

Առաջին պայթյունը տեղի է ունեցել, երբ անհայտ անձը նռնակ է նետել, որի հետեւանքով 5 մարդ է տուժել, այդ թվում 3 երեխա:

Երկրորդ պայթյունը, րի հետեւանքով վիրավորվել է 10 ոստիկան, որոտացել է 10 րոպե անց նույն շրջանում: Այս անգամ գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկը սարք: Երկրորդ պայթյունի թիրախը  եղել են ոստիկանները:

Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: