Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կալանավորված՝ Պետական դրոշի Հրապարակի ղեկավար, Azİmport ընկերության ղեկավար Ռաշադ Մամեդովը արդարանում է, որ հայ ազգականներ չունի։

Ինչպես գրում է haqqin.az-ը, Ադրբեջանի կտտանքների դեմ պայքարող հանձնաժողովի ղեկավար Էլչին Բեհբուդովը հանդիպել է Ռաշադ Մամեդովին նրա մեկուսարանում։

Իրավապաշտպանը նշել է, որ ինքը ծանոթացել է Մամեդովի կալանքի պայմանների հետ։ Մամեդովը խոստովանել է, որ որեւէ ճնշում իր դեմ չի կիրառվել, եւ հետաքննության ընթացքից ինքը բողոքներ չունի։ Իրավապաշտպանը նաեւ նշել է, որ Մամեդովը հերքել  է այն տեղեկությունը, թե ինքը ազգակցական կապ ունի հայերի հետ։

Մամեդովին մեղադրում են հատկապես մեծ չափի խաբեբայության մեջ։