25-ամյա երիտասարդը սեքսուալ բնույթի նկարները տարածելու սպառնալիք ընկերուհուց վերցրել է ոսկե մատանի եւ գումար: NEWS.am-ի տեղեկություններով՝ Մագդա Ս.-ից շորթում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Նարեկ Ս.-ն:

Երիտասարդն աղջկա հետ ունեցած սեքսուալ բնույթի նկարները տարածելու և նրանից վերցրած անձնագիրը չվերադարձնելու սպառնալիքով նրանից վերցրել է ոսկյա մատանի և 50.000 դրամ գումար: Վերջինիս «Մերսեդես» մեքենայի մեջից հայտնաբերվել է շորթած ոսկյա մատանին եւ 50.000 դրամ գումարը: Կատարվում է քննություն: