ԱՄՆ Քոնեքթիքութ նահանգի Հարթֆորդ  քաղաքի բնակչուհի Աննա Թուֆանքջյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կտորներից նկար է պատրաստել, որը կոչվում է «Երբեք չի մոռացվել»։  Այս մասին հայտնում է The Armenian Weekly-ն։

Հանրությանը Հայոց ցեղասպանության մասին տեղեկացնելու նպատակով կտավը օգոստոսի 1-2ը կցուցադրվի Գիլդիայի ցուցահանդեսում, որը կայանալու է Toyota Oakdale թատրոնում։ Կտավը 2015թ. հոկտեմբերին կցուցադրվի նաեւ Վաշինգթոնի տեքստիլ թանգարանում կայանալիք «Սփյուռք» ցուցադրության ժամանակ։

Նկարում պատկերված է Արարատ լեռը, հայկական դրոշը, Կեչառիս եկեղեցին, որը Հայաստանը  ներկայացնում է իբրեւ առաջին քրիստոնյա պետություն, ինչպես նաեւ վաղ հայկական թագավորության քարտեզը։ Կա նաեւ Պարույր Սեւակի հանրահայտ «Մենք քիչ ենք» բանաստեղծությունից մի հատված։ Կտավը զարդարված է անմոռուկներով։