Ռուսաստանը կկորցնի 2015թ. վերջին պատժամիջոցներից խուսափելու հնարավորությունը, եթե հրապարակի իր սեւ ցուցակը, որում ընդգրկված են Եվրոպայի 89 քաղաքական գործիչներ, որոնց մուտքը ՌԴ այդ ցուցակի հրապարակմամբ կարգելվի, գրում է Forbes-ը:
Քաղաքական գործիչների մուտքի արգելքը կարող է առիթ հանդիսանալ 2016թ. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու համար, կարծում է Forbes –ի աշխատակից Քեննեթ Ռափոզան:
Ռուսաստանն արգելել է ԵՄ գլխավոր քարտուղար Ուվա Կորզեպիուսին, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Նիք Քլեգգին, Բելգիայի նախկին վարչապետ Գի Վերխովստադին մտնել իր պետության տարածք: Քլեգգը հայտարարել էր, թե Ռուսաստանն իրավունք չունի ընդունել ԱԱ-2018-ը:
Ռուսաստանի «Սեւ ցուցակի» առաջ գալը Քեննեթ Ռափոզան բացատրում է այն հանգամանքով, որ Պուտինը տագնապներ ունի, թե նման քաղաքական գործիչները, ինչպես Քլեգն է, կարող են բոյկոտել ԱԱ-2018-ը:





























