ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգի հանրային գրադարանում ոստիկանները սպանել են սեւամորթ մի տղամարդու, որը հետախուզվում էր ազատ արձակման փորձաշրջանի պայմանները խախտելու համար, գրում է Guardian-ը:

Ոստիկանության սպան ճանաչել էր իրավախախտին, երբ վերջինս մտել էր գրադարան, եւ փորձել էր ձերբակալել  նրան: Հանցագործը դիմադրել էր, հանել դանակը, եւ այդ ժամանակ քաշքշոցին միացել էր 2-րդ ոստիկանը: Ոստիկանները հայտնում են, որ տղամարդն իրեն ագրեսիվ է պահել եւ կրակելուց բացի այլ ելք չի թողել իրենց, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վիրավոր աֆրոամերիկացուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է: