Արգենտինայի ոստիկանությունը ձերբակալել է 4 մարդու, որոնք փորձել էին գողանալ ավելի քան մեկ տոննա հնագույն երկնաքար:

Չիկո նահանգի ոստիկանությունը պատահաբար կանգեցրել էր բեռնատարը, որի նստելատեղերի տակ հայտնաբերվել էր 215 խոշոր երկնաքար:

Այս կապակցությամբ ձերբակալվել է 3 արգենտինացի եւ 1 պարագվայցի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ գինականների՝ Արգենտինայի հյուսիսում հզոր աստղաթափը տեղի էր ունեցել ավելի քան 4 հազար տարի առաջ: Այդ աստղաթափի երկնաքարերը գտնվում են աշխարհի տարբեր թանգարաններում: