ԲՀԿ նախկին առաջնորդ չի ցանկանում պատասխանել քաղաքական հարցերի: Այսօր մայիսի 31-ին, Ծառուկյանն իր խնամի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառուցած եկեղեցու բացմանն ասաց, որ չի ցանկանում խոսել քաղաքականությունից:
«Ես քաղաքական էջը փակել եմ: Ակտիվ եմ եղել, եթե դա ինձ պետք լիներ, ես կմնայի։ Գնացեք, դուք ձեր համար ավելի կարկառուն քաղաքական գործիչների հետ ձեր երկիրը զարգացրեք, ամեն ինչ լավացրեք, ժողովրդի վիճակը բարեկեցիկ լինի, արտագաղթ չլինի»,-ասաց Գագիկ Ծառուկյանը ՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին:





























