ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ժնեւում հեծանիվով զբոսանքի ժամանակ վնասել է ոտքը եւ հոսպիտալացվել: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ պետքարտուղարը միջադեպի ժամանակ հեծանիվ էր քշում Ֆրանսիայի հետ սահմանին: Նրան ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ օգնություն են ցուցաբերել:
Պետդեպից հայտնել են, որ Քերրիի վիճակը կայուն է: Նա վնասել է ոտքը, սակայն գտնվում է գիտակից վիճակում:





























