Իսպանիայի ոստիկանությունը անանասների մեջ 200 կգ կոկաին է գտել: Այս մասին ասված է ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Թմրանյութով լի մրգերը հայտնաբերվել էին 10 տարբեր տրանսպորտային կոնտեյներների մեջ, որոնք Հարավային Ամերիկայից ժամանել էին Ալխեսիրաս նավահանգիստ:

Հազարավոր անանասների մեջ ոստիկանները հայտնաբերել են դատարկ մրգեր, որոնք լցված են եղել կոկաինով:  Հաղորդվում է, որ նավը մրգերը պետք է հանձներ Մադրիդի ու Սան Կիրզե դել Վալիեսեի 2 ընկերություններին: