ԱՄՆ սենատում տարաձայնությունների առկայության պատճառով լրացել է Հայրենասիրական ակտի գործողության ժամկետը, որը թույլ էր տալիս գաղտնալսել քաղաքացիների հեռախոսազանգերը, գրում է Agence France Press-ը։
Ակտի ժամկետի երկարաձգման շուրջ քվեարկությունը հանրապետական Ռենդ Փոլի պահանջով հետաձգվել է։ Փոլը նախկինում հայտարարել էր ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու իր ցանկության մասին։ Սենատը հարցը նորից կքննարկի մի քանի օր անց, հաղորդում է Gazeta-ն։
Հայրենասիրական ակտն ընդունվել էր 2001թ.-ին՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո։ 2011թ. Օբաման ակտի 3 առանցքային կետերի՝ ընտրովի գաղտնալսման, գործնական փաստաթղթերի ստուգման եւ ահաբեկիչներին հետեւելու իրավասության ժամկետը երկարաձգեց 4 տարով։





























