Երեխաների պաշտպանության միջազգային օրը բարի ավանդույթի համաձայն, Հայաստանի տարբեր մարզերում գործող բոլոր 10 մանկատների եւ 24 հատուկ դպրոցների սաները նվերներ են ստացել «Գրանդ Քենդի» ընկերության կողմից:
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեխաներին ուրախացրել են վարդագույն փղիկի այցելությունն ու քաղցր նվերները, իսկ նրանց խնամող մեծերին` ֆինանսական օժանդակությունը:
Գրանդ Քենդի ընկերության նախագահ Կարեն Վարդանյանը, ինչպես ամեն տարի, այս տարի եւս հանրապետության մանկատներին տրամադրել է 5 միլոն դրամ:





























