Մալայզիական ավիափոխադրող Malaysia Airlines ավիաընկերությունը հայտարարել է «տեխնիկական սնանկության» մասին: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ մեջբերելով ընկերության ղեկավար Քրիստոֆ Մյուլլերի հայտարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ ավիափոխադրողը հայտարարել էր անձնակազմի մասշտաբային կրճատումների մասին, որի ընթացքում նախատեսվում էր կրճատել 6 հազար աշխատակիցների: Բացի այդ, եւս 14 հազար աշխատակիցներ կտեղափոխվեն այլ պաշտոնների:




























