Հայաստանի տարածքում, հունիսի 2-ին երեկոյան ժամերին եւ գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 2-ին էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ Երեւանում հունիսի 2-ին երեկոյան ժամերին եւ գիշերը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +31+33։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+25,
Կոտայքում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+25,
Գեղարքունիքում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+25,
Լոռիում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +24+28,
Տավուշում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +27+30,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+25,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +27+31,
Արարատում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +30+33,
Արմավիրում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +30+33,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+25,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +34+37,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +27+30,
Արցախում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +27+30:





























