Ադրբեջանցի ռեփ երգիչ Անար Նագիլբազը քաղաքական ապաստան է խնդրել Չեխիայում:

haqqin.az-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում Նագիլբազն ասել է, որ ցանկանում է քաղաքական ապաստան խնդրել այդ երկրում: Նրա խոսքով, ինքն այժմ գտնվում է փախստականների ճամբարում, եւ սպասում է Չեխիայի կառավարության որոշմանը. Նրան կամ կտան ապաստան, կամ կարտաքսեն երկրից: Բոլոր դեպքերում, Նագիլբազը համարում է, որ դրական որոշում կկայացվի:

Հատկանշական է, որ քաղաքական ապաստան փնտրող երգիչը իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության հիմնադիրներից մեկի՝ Ռիվզան Ջաբիեւի որդին է: