Առնվազն 37 մարդ է զոհվել Նիգերիայի Անամբրա նահանգում բենզին տեղափոխող ավտոցիստեռնի պայթյունի հետեւանքով։ Այս մասին գրում է France Presse գործակալությունը։

Ըստ առկա տեղեկությունների՝ բենզատարի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը եւ բախվել ավտոբուսի կանգառին։ Բենզատարը կողաշրջվել է եւ հրդեհվել։ Երկրի ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ դա դժբախտ պատահար է եղել, գրում է ՏԱՍՍ-ը։