ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ձերբակալվել է Թենգո Օչամչիրսկի անունով քրեական հեղինակությունը։ «Ձերբակալվել է 44-ամյա Վրաստանի մի քաղաքացի, որը քրեական միջավայրի պարագլուխներից է, այսպես կոչված «օրենքով գող» Թենգո Օչամչիրսկին»,- ասված է ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Ձերբակալության ժամանակ վերջինիս մոտ 6 գրամ փոշենման նյութ է հայտնաբերվել, որը, ինչպես պարզվել է, հերոին է եղել։
Հարուցվել է քրեական գործ թմրանյութերի ապօրինի շրջանառության հոդվածով։





























