Գիտնական կենսաբան Ամինա Գուրիբ Ֆաքիմը կդառնա Մավրիկիա պետության առաջին կին նախագահը։
Անցյալ շաբաթ հայտնի էր դարձել, որ պետության նախկին ղեկավար Ռաջկեսվուր Պուրիագը հրաժարական է տվել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հունիսի 1-ին կայացել է Մավրիկիայի կառավարության նիստը, որը որոշել է նախագահի պաշտոնում առաջադրել Գուրիբ Ֆաքիմի թեկնածությունը, գրում է AFP-ն։
Ակնկալվում է, որ հունիսի 4-ին խորհրդարանի արտահերթ նիստը կհաստատի նրա թեկնածությունը, իսկ հաջորդ օրը տեղի կունենա երդմնակալության արարողությունը։





























