Բելառուսի ԱԳՆ-ն հաստատել է, որ հունիսի 2-ին Մինսկում կկայանան Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով կոնտակտային խմբի եւ նրա աշխատանքային ենթախմբերի նիստերը։
Մայիսի 6-ին Մինսկում կոնտակտային խմբի հանդիպման ավարտին ձեւավորվել էր 4 աշխատանքային ենթախումբ` անվտանգության, քաղաքական գործընթացի, տնտեսական եւ հումանիտար հարցերով։
Կոնտակտային խմբի վերջին նիստը կայացել էր մայիսի 19-ին Մինսկում։





























