Մոսկվայում ձերբակալել են ազգականի դաժան սպանության մեջ կասկածվողին: Այս մասին գրում է M24.ru-ն:
Հետաքննության վարկածի համաձայն, մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը տղամարդը վիճել է իր զարմիկի հետ եւ սառը զենք գործի դրել:
Տուժածը դանակի 300 հարվածից տեղում մահացել է: Ենթադրյալ հանցագործին ձերբակալել են եւ սպանության մեղադրանք առաջադրել:





























