ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հունիսի 1-ին, կազմել է 478.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.49 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 521.89 դրամ (նվազել է 3.93 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 727.54 դրամ (նվազել է 4.24 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.98 դրամ (նվազել է 0.13 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 256.63 դրամ, ոսկին՝ 18,231.72 դրամ, պլատինը՝ 17,154.74 դրամ:

«Նասդաք ՕԷմԷքս Արմենիա» ԲԲԸ-ում հունիսի 1-ին դոլարի առքուվաճառքի գործարք չի կատարվել։