Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի խանգարի Գերմանիայի հետ նրա ապրանքաշրջանառությանը։ Այս մասին հունիսի 1-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը։

Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ 2014թ. Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ապրանքաշրջանառությունը աճել է 20.8 տոկոսով եւ կազմել 442 մլն դոլար։  Գերմանիան ԵՄ-ում Հայաստանի ամենախոշոր առեւտրական գործընկերն է (նրա բաժինը Հայաստանի ապրանքաշրջանառության մեջ կազմում է 7.5 տոկոս)։

«Մեր երկրները շարունակում են հուսալի առեւտրական գործընկերներ մնալ։ Մենք հույս ունենք, որ դա այդպես էլ կմնա»,- նշեց Գերմանիայի դեսպանը։