Անգլիկան եկեղեցին վերջին մի քանի տարիներին իր հոտի շուրջ 2 մլն անդամ է կորցրել: Մինչդեռ իսլամը Մեծ Բրիտանիայում ավելի ու ավելի շատ հետեւորդներ է ունենում: Այս մասին հաղորդում է Independent պարբերականի էլեկտրոնային տարբերակը:
Սոցիալական հետազոտությունների սոցիալական կենտրոնի անցկացրած հասարակական կարծիքի հարցումների համաձայն, 2012-2014 թվականների ընթացքում անգլիկան եկեղեցու բրիտանացի հետեւորդների թիվը 21-ից նվազել է 17%-ի (շուրջ 1.7 մլն մարդ):
ՏԱՍՍ-ի փոխանմամբ, միաժամանակ, նույն ժամանակահատվածում իսլամի հետեւորդների թիվը 1 միլիոնով ավելացել է, ինչը ռեկորդային ցուցանիշ է, եւ այդ կրոնը դարձնում է Միացյալ Թագավորությունում ամենաարագ տարածվողը: Մահմեդականների թիվը կազմում է երկրի բնակչության 4.7%-ը կամ 2.4 մլն մարդ: Հարցվածների 49%-ն էլ իրեն որեւէ կրոնի հետեւորդ չի համարել:
Հավելենք, որ բրիտանական մահմեդական համայնքն ամենախոշորն է ամբողջ Արեւմտյան Եվրոպայում. տարբեր հաշվարկների համաձայն, այն մինչեւ 2.8 մլն անդամ ունի: 2007 թվականի տվյալների համաձայն, երկրում 1.500 մզկիթ կա: Մահմեդականների մեծ մասը՝ շուրջ 1 մլն, բնակվում է Լոնդոնում:





























