Հայաստանի բանկային համակարգը կարող է գրավել Սփյուռքի ավանդատուներին։ Այս մասին հունիսի 1-ին լրագրողներին խորհրդարանում հայտարարեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ինքն արտասահմանում ապրող հայրենակիցներին արդեն տեղեկություններ է ներկայացրել այն մասին, որ Հայաստանի դեպոզիտների դրույքները բավական բարձր են՝ 6-18 տոկոս։ «Այլ խոսքով ասած՝ եթե մեր հայրենակիցները ավանդներ ներդնեն, նրանք շահույթ կունենան, իսկ նրանց հետ միասին՝ նաեւ Հայաստանի տնտեսությունը։ Այդ պատճառով այստեղ ավանդ բացելու իմ կոչը շատ տեղին է»,- հայտարարեց Հակոբյանը։

Մի քանի օր առաջ նախարարն ընդունել էր «Հայաստան» հիմնադրամի օտարերկրյա ներկայացուցիչների խոշոր պատվիրակությունը։ Հանդիպման ավարտին Կանադայում բնակվող մի ներկայացուցիչ հայտարարել էր, թե հենց հիմա գնալու է եւ ավանդ բացի։ «Նրա խոսքը ընդունվեց ծափողջույններով»,- հայտարարեց Հակոբյանը։