Սփյուռքի նախարարությունում ոչ ոք չի ուզուրպացրել գործուղումները։ Այդ մասին հունիսի 1-ին խորհրդարանում հայտարարել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

2014թ. նախարարությունը 46 գործուղում է ունեցել, որոնցից 16-ին է մասնակցել նախարարը։

Արտերկրյա այցեր քիչ են ունեցել փոխնախարարները, քանի որ անցած տարվա ընթացքում նրանք փոխվել են, հետեւաբար պետք է աշխատեն որոշ ժամանակ՝ փորձ ձեռքբերելու եւ արտերկրում Հայաստանը ներկայացնելու համար։

«Իսկ որոշ գործուղումների նախարարի մասնակցությունը պարտադիր է՝ ներկայացվածության առումով»,- նշել է Հակոբյանը։