Ճապոնիայում մեկ շաբաթ շարունակվող շոգի պատճառով արդեն մահացել է 1 մարդ, մոտ 1.2 հազարը հոսպիտալացվել են։  Շտապ օգնության ծառայությունից հայտնել են, որ տուժածները հոսպիտալացվել են Տոկիոյում, Օսակայում, Տիբա, Հյոգո, Աիտի եւ այլ պրեֆեկտուրաներում։

Անցյալ շաբաթ Ճապոնիայում սնդիկի սյունը բարձրացել էր միջինում մինչեւ 31 աստիճան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։