Ռուս իրավապահները ավարտին են հասցնում Կրասնոդարի երկրամասում երկու զինծառայողների դեմ հարուցված քրեական հետաքննությունը։ Զինծառայողներին մեղադրում են օտարերկրյա երկրներին գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեջ, գրում է «Ինտերֆաքս»-ը։
«Այս պահին զինծառայողներ Գերմանովի եւ Նախտակյանի դեմ հարուցված քրեական գործն ավարտին է մոտենում։ Գերմանովին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել օտար պետության օգտին լրտեսություն անելու, իսկ Նախտակյանին՝ պետական դավաճանության հոդվածով»,- հայտարարել է գործակալության՝ իրավիճակին ծանոթ աղբյուրը։





























