Մարտական դիրքում փետրվարի 14-ին հրազենային վնասվածքի հետեւանքով մահացած կրտսեր սերժանտ Արման Օսիպյանի գործով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ նշանակված փորձաքննությունների պատասխանները դեռ չեն ստացվել: Այս պահին էլ գործով մեղադրյալ կամ կասկածյալ չկա:

Նշենք, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում փետրվարի 14-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ)։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. փետրվարի 14-ին ժամը 04:40-ի սահմաններում N մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետեւանքով արձակված կրակահերթի արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Սերգեյի Օսիպյանը եւ մահացել։