Երեւանում ջրի սակագնին կարող է օգնել էլեկտրախնայողությունը։ Այս մասին հունիսի 2-ին Երեւանում լրագրողներին հայտարարեց Veolia Group-ի գլխավոր տնօրեն Անտուան Ֆրերոն։

Ինչպես նշեց Veolia Group-ի դուստր ձեռնարկության՝ «Երեւան ջուր» ՓԲԸ ղեկավար Գոռ Գրիգորյանը, այս տարի ընկերությունը կտեղակայի եւս 30 էլեկտրախնայող պոմպ, որոնք միանալու են այն ժամանակ, երբ համակարգում պակասում է լարումը, ինչը զգալիորեն կտնտեսի էներգիան։

Այն մասին, թե էլեկտրաէներգիայի սակագինը ինչպես կազդի ջրի սակագնի վրա, պարզ կդառնա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո։

«Մենք գիտենք, որ էլեկտրականությունը միշտ թանկանում է։ Այդ պատճառով ավելի լավ է հնարավորինս պակասեցնել դրա սպառումը»,- հավելեց Ֆրերոն։