Երեւանի համար բիոգազի կայանի նախագիծը կարժենա 30-50 մլն եվրո: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ֆրանսիական Veolia Group կորպորացիայի գլխավոր տնօրեն Անտուան Ֆրերոն, ով Հայաստան է ժամանել Հայաստանի եւ Երեւանի ղեկավարների հետ հանդիպելու համար:
Ընկերությունը պատրաստվում է 2016-ին մասնակցել ողջ Հայաստանի տարածքի համար ջրամատակարարման օպերատորի ընտրության մրցույթին: Veolia-ն նաեւ կառաջարկի կոշտ թափոնների կառավարման եւ դրանցից բիոգազ ստանալու ծրագիրը:
Բնականաբար, վերը ներկայացված թիվը վերլուծության արդյունք չէ, այլ ընդամենը մոտավոր գնահատական, որը հիմնված է մեկ մլն բնակչություն ունեցող քաղաքի հաշվարկների վրա, նշել է Ֆրերոն:




























