Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր՝ հունիսի 2-ին, բյուջեի կատարողականի քննարկմանը ԿԲ գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանց հետաքրքրվեց, թե ԵՄ-ից ստացված 5,9 մլրդ դրամն ինչի վրա է ծախսվել:

«Ասոցացման համաձայնագրի կնքման նախապատրաստական աշխատանքների համար Հայաստանի կառավարությանը տրվել է 5,9 մլրդ դրամ: Տրամադրված գումարն ինչի՞ վրա է ծախսվել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ ԵՄ երկրներից ստացվել է 7,1 մլրդ դրամ, սակայն ոչ որպես նպատակային դրամաշնորհ:

«Թե ինչի համար է օգտագործվել այդ գումարը, պատասխան չունի, քանի որ այն օգտագործվել է բյուջետային ծախսերի ֆինանսավորման համար, ճիշտ այնպես, ինչպես բյուջեի մնացած մուտքերը, որոնք նախատեսված չեն որևէ ծախսերի հետ: Դա առանձնացված որևէ ծրագրի համար չի օգտագործվել»,-ասաց գլխավոր գանձապետը։