Ջերմուկում այսօր կայանալուն են ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարի 9-րդ տուրի հանդիպումները: Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ֆրանսիացի Էթիեն Բաքրոյի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանը` ռուս Դմիտրի Յակովենկոյի: Ի դեպ, Լեւոն Արոնյանն այս մրցաշարում ոչ մի անգամ հաջողության չի հասել՝ խաղալով սեւերով:

«Armsport.am» կայքը տեղեկացնում է, որ այսօր իրար հետ մրցելու են նաեւ Գատա Կամսկին ու Պետեր Լեկոն, Ռուստամ Կասիմջանովն ու Իվան Չեպարինովը, Բորիս Գելֆանդն ու Եվգենի Ալեքսեեւը, Պավել Էլյանովն ու Վասիլի Իվանչուկը, Սերգեյ Կարյակինն ու առաջնության ետնապահ Էռնեստո Ինարկիեւը: