Կանադական Քվեբեկում ծխողները կոլեկտիվ հայցով են ներկայացրել դատարան ընդդեմ Rothmans Benson & Hedges, JTI-MacDonald եւ Imperial Tobacco ծխախոտային ընկերությունների՝ հայտարարելով, որ ոչինչ չեն իմացել ծխելու վնասների մասին, իսկ ծխախոտ արտադրողները չեն նախազգուշացրել այդ վնասական սովորության հետեւանքների մասին:
Պետք է ասել, որ դատարանը բավարարել է հայցը, որը տրվել է դեռեւս 1998 թվականին եւ պարտավորեցրել է ծխախոտային ընկերություններին ծխախոտ օգտագործողներին 12 մլրդ դոլարի փոխհատուցում վճարել: Սա Կանադայի պատմության մեջ ամենամեծ փոխհատուցման գումարն է, հաղորդում է Informing-ը:
Ծխախոտ արտադրող ընկերությունները համաձայն չեն դատարանի որոշման հետ եւ մտադիր են բողոքարկել այն: Նրանք հայտարարում են, որ Կանադայում 1950 թվականից ծխախոտի տուփերի վրա ծխելու վնասների մասին զգուշացում կա:




























