Հայաստանը դեռ գազի գնի նվազման վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ չունի Ռուսաստանի հետ: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, ԱԺ-ում հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:
«Այո, նախկինում արվել են հայտարարություններ, որ գազի գինը սահմանին 189 դոլարից կնվազի 165 դոլարի հազար քմ-ի համար: Հայտարարություններ եղել են, բայց պաշտոնական փաստաթուղթ դեռ չկա: Մենք դեռեւս շարունակում ենք գազն ստանալ հին գնով»,-ընդգծել է Նազարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի համար ռուսական գազի գնի նվազման մասին ապրիլի 28-ին հայտարարել է «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:




























