Հայաստանի մարզերում հարկային տեսչությունները կհասցվեն Երեւանի մակարդակին։ Այս մասին հունիսի 2-ին լրագրողներին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։

Հիմա ողջ Հայաստանում մնում է ավարտել մի քանի հարկային տեսչությունների վերանորոգումը՝ Կապանում, Էջմիածնում եւ Իջեւանում։ «Կարող եմ ասել, որ նրանք Երեւանի տեսչություններից  չեն տարբերվում ո՛չ պայմաններով, ո՛չ սարքավորումներով կամ կապի համակարգով»,- հայտարարեց նախարարը։

Խաչատրյանը նշեց, որ մարզային հարկային տեսչությունների վերազինման աշխատանքը շարունակվում է եւ կհասցվի ավարտին իր ժամկետում եւ բավարար որակով։