Իշխանությունները պետք է որոշում կայացնեն, որը կլինի օբյեկտիվ եւ ընդունելի հանրության համար։ Այս մասին հունիսի 2-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարեց իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ՀԷՑ-ի, Էներգետիկայի նախարարության եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարության հետ հանդիպման ավարտին։

«Երկուշաբթի մենք նորից խմբակցության նիստ կհրավիրենք, կամփոփենք արդյունքները եւ կներկայացնենք եզրակացությունները։ Հնարավոր ձեւաչափի մասին կխոսենք մամուլի հետ։

Չեմ կարող նախապես ասել, թե թանկացում կլինի։ Քննարկումները դեռեւս շարունակվում են, եւ թվերի մասին հիմա խոսել առհասարակ պետք չէ»,- հայտարարեց Բաղդասարյանը։

ՀԾԿՀ-ն՝ որպես շուկայի կարգավորող, չի հայտարարել այն մասին, որ էլեկտրականությունը պետք է թանկանա։ Նա միայն հիշեցնում է օբյեկտիվ գործոնների մասին, որոնք կարող են ազդել թանկացման վրա։ «ՀԾԿՀ-ն, ինչպես հասկացանք, տարաձայնություններ ունի ՀԷՑ-ի ներկայացրած սակագնային հայտարարության հարցում։ Կարծում եմ, որ որոշումը կկայացվի օբյեկտիվ փաստարկների հիման վրա»,- ասաց նա։