2014 թվականին Հայաստանի մաքսային մարմինների հավաքագրումները 4.6%-ով ավելի է, քան 2013-ին: Այս մասին հունիսի 2-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի Ֆինանսների փոխնախարար Արթուր Աֆրիկյանը: Ընդհանուր հավաքագրումները կազմել են 362.7 մլրդ դրամ (760 մլն դոլար - խմբ.):
Դրանցից սահմանին հավաքված ԱԱՀ-ն կազմել է 268 մլրդ դրամ՝ մեկ տարվա ընթացքում աճելով 7.6%-ով:
2014թ. մաքսային սահմանը հատած ապրանքների ընդհանուր շրջանառությունը դրամով 0.4%-ով աճել է, դոլարով՝ 1.1%-ով կրճատվել:
Արտահանման ընդհանուր շրջանառությունը դրամով աճել է 3.4%-ով, դոլարով՝ 1.9%-ով:





























