Հունաստանը, Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Եվրոպայի կենտրոնական բանկը համաձայնության են եկել մակրոֆինանսական օգնության ժամկետի երկարաձգման դիմաց Աթենքի բարեփոխումների ծրագրի շուրջ, ինչը թույլ կտա պետությանը խուսափել դեֆոլտից, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Հունաստանի հետ համաձայնություն է ձեռք բերվել։ Փաստաթղթի նախագիծը պատրաստ կլինի Եվրախմբի հերթական նիստից առաջ»,- նշել է աղբյուրը։
Այդ համաձայնությունը թույլ կտա Եվրախմբի հաջորդ նիստի ժամանակ որոշում ընդունել Աթենքին օգնության 2-րդ ծրագրի շրջանակներում մնացյալ 7.5 մլրդ եվրո օգնությունը արգելաբացելու մասին, ինչպես նաեւ համաձայնության գալ Հունաստանին հետագայում աջակցելու հարց շուրջ, երբ այդ միջոցները սպառվեն։
Եթե Եվրախումբը պաշտոնապես հաստատի այս որոշումը, դեֆելտի սպառնալիքը չեղյալ կհամարվի։




























