«Հայաստանի էլեկտրացանցերում»  առանց այդ էլ բարձր աշխատավարձ են ստանում, այնպես որ պետք է մտածել, թե պե՞տք է արդյոք սակագնի մեջ ներառել նրանց բոլոր ծախերը։ Այս մասին հունիսի 3-ին լրագրողներին հայտարարեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում էներգետիկ ճյուղը աշխատավարձով զբաղեցնում է 4-րդ տեղը։ 2014թ. արդյունքով էլեկտրաէներգիայի եւ գազի ոլորտում միջին աշխատավարձը կազմում է 226.5 հազար դրամ։ «Հետեւաբար, ընկերությունն առանց դրա էլ աղքատ չէ, եւ եթե ցանկանում է անհրաժեշտ ծախսերից դուրս լրացուցիչ ծախսեր անել, ապա դա պետք է թույլ տա իր հաշվին»,-ընդգծեց փորձագետը։

Ինչպես նշեց Խաչատրյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է լուրջ կշռի, թե որ ծախսերն է պետք ընդգրկել սակագնի մեջ, եւ առանց որ ծախսերի ընկերությունն իրոք կարող է բավարարվել սպառողներին ծառայելու համար։