Էլէներգիայի թանկացումը կբարձրացնի էներգամատակարարման վարկավորման պահանջարկը: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Նրա խոսքով, թանկացման ֆոնին ակտիվանում են նրանք, որոնք ցանկանում են նման վարկեր տրամադրել: Իհարկե, դա նոր ներդրումներ կներգրավի ֆինանսական սեկտոր: «Բայց կա, իհարկե, նաեւ բացասական կողմը՝ էլեկտրաէներգիայի սպառումը կրճատվում է ոչ թե կամավոր, այլ ստիպողական: 2015 թվականի սկզբից 2014 թվականի նույն ամիսների համեմատությամբ այն կրճատվել է 8 տոկոսով»,-հավելել է Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ներկայումս բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը կազմում է 41,85 դրան ցերեկային ժամերի համար եւ 31,85 դրամ գիշերային ժամերի համար: «ՀԷՑ»-ն առաջարկում է սակագինը բարձրացնել՝ հասցնելով  համապատասխանաբար 58 եւ 48 դրամի: