Շանհայի համագործակցության կազմակերպությունը գնալով ավելի ազդեցիկ է դառնում։ Կազմակերպության նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում եւս 12 երկիր։ Այս մասին ՇՀԿ ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այլ երկրները նույնպես շահագրգռված են մեր կազմակերպության հետ կապեր հաստատելու գործում։ Եվ դա հասկանալի է, քանի որ այն գնալով ավելի մեծ կշիռ է ունենում։ ՇՀԿ-ի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում 12 պետություն»,- մեջբերում է Պուտինի խոսքը «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՌԴ նախագահը ընդգծել է, որ Մետաքսի ճանապարհի եւ Եվրասիական տնտեսական միության իրականացումը լիովին համապատասխանում է փոխադարձ շահերին։ «Մենք ակտիվորեն աշխատում ենք 2 մեծ նախագծերի համատեղման ուղղությամբ»,- ասել է Պուտինը։
ՇՀԿ ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2001թ. հունիսի 15-ին։ Նրա կազմում են Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը։





























